Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրու բնակիչ 28-ամյա տղամարդն ապօրինի պահում և կրում է հրազեն։
Տեղեկությունն իրացնելիս քրեական ոստիկանները համագործակցեցին մարզի պարեկների հետ։ Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13․25-ին, Գյումրու Աբովյան փողոցում կանգնեցվեց 28-ամյա տղամարդու վարած մեքենան, իսկ մոտենալիս իրավապահները նկատեցին, որ վարորդն ինչ-որ առարկա է թաքցնում կողքի նստատեղին դրված պայուսակի մեջ։
Տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն, իսկ նրա վարած «Մերսեդեսը» կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում։
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հաջորդ օրը կատարված խուզարկությամբ մեքենայում գտնվող պայուսակում հայտնաբերվեց մարտական ատրճանակ և ծալովի դանակ։
Տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: