Սանկտ Պետերբուրգում այրվել է Միլլերի առանձնատունը (տեսանյութ)

Ուրբաթ օրը վաղ առավոտյան Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգի Սուրբ Իսահակի հրապարակում այրվել է Միլլերի առանձնատունը։

Հրդեհ է բռնկվել նաև հարակից շենքում։ Ավելի ուշ հրդեհի վայրում բաց կրակը մարվել է։

Հրդեհը բռնկվել էր երեկ երեկոյան չբնակեցված շենքում։ Կրակը տարածվել էր 2000 քառակուսի մետր մակերեսով տարածքում և անցել հարակից շենքին՝ բռնկելով տանիքի կառուցվածքը 250 քառակուսի մետր մակերեսով։ Հրդեհը տեղայնացվել է 2000 քառակուսի մետր մակերեսի վրա։

Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել էին ընդհանուր առմամբ 165 մարդ և 37 միավոր տեխնիկա։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

19-րդ դարի երկրորդ կեսին կառուցված Միլլերի առանձնատունը Սուրբ Իսահակի հրապարակ, 3 հասցեում է։

Սանկտ Պետերբուրգի գծով Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը սկսել է միջադեպի առնչությամբ ստուգումներ իրականացնել։

Leave a comment