Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պենտագոնը Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակրային հարվածային երրորդ խումբը և Ծովային հետևակի կորպուսի լրացուցիչ նավեր՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ավելացնելով ևս 9000-10 000 զինծառայողով։
Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) պարբերականը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների։
Ըստ հրապարակման՝ նավերը, կործանիչները, ծովային հետևակայիններն ու նավաստիները տարածաշրջան կժամանեն մինչև նոյեմբերի վերջ։ Թերթը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ հարվածները վերսկսելու հնարավորությունը միջանկյալ ընտրություններից հետո և վերջերս իր օգնականներին հայտնել է, որ ակնկալում է նոյեմբերին վերադառնալ ռմբակոծման գործողություններին։