Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է Եղվարդ քաղաքի հիվանդանոց, որտեղից էլ Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։