Մարզերում գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք արտադրող 54 ընկերություններից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել. ՍԱՏՄ

Մարզերում գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք արտադրող 54 ընկերություններից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել.

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերջին երկու ամսվա ընթացքում վերահսկողություն է իրականացրել հանրապետության մարզերում գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերություններում:

54 տնտեսավարողներից 13-ի մոտ հայտնաբերվել են միայն մակնշման խախտումներ (ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տուգանվել են), իսկ 39-ի գործունեությունը կասեցվել է (37-ի դեպքում՝ թե՛ լաբորատոր փորձաքննության, թե՛ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների, 2-ի դեպքում՝ միայն լաբորատոր հետազոտության հիմքով):

Բոլոր կասեցումների մասին տեղեկատվությունը հրապարակված է ՍԱՏՄ պաշտոնական կայքում և սոցիալական հարթակների էջերում:

Խախտումներ չեն հայտնաբերվել միայն 2 արտադրությունում՝ Կոտայքի մարզի Գառնի գյուղում գործող Արուսյակ Աբելյան Ա/Ձ-ին պատկանող (ապրանքանիշը՝ «Նոր Գառնի») և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գործող «Առռոմա Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող (ապրանքանիշը՝ «Առռոմա») գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասերում:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment