45-ամյա իսպանացի մրցարշավորդ և Ֆորմուլա-1-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն, ինչպես նաև 27-ամյա կանադացի Լենս Ստրոլը երկարաձգել են պայմանագրերն «Ասթոն Մարտին» թիմի հետ, հաղորդում է բրիտանական թիմի մամուլի ծառայությունը։
«Լենս Ստրոլը և Ֆերնանդո Ալոնսոն հաստատում են իրենց հավատարմությունը «Ասթոն Մարտին» թիմին: 2027 թվականի ավտոարշավորդների կազմը հաստատվել է։ Մենք ուրախ ենք հաստատել, որ Լենս Ստրոլը և Ֆերնանդո Ալոնսոն կշարունակեն աշխատել մեր թիմում՝ երկարաձգելով իրենց երկարաժամկետ պայմանագրերը», – ասվում է թիմի հայտարարության մեջ։
Ընթացիկ մրցաշրջանի 15 փուլերից հետո «Ասթոն Մարտինը» նախավերջին՝ 11-րդ տեղում է Կոնստրուկտորների գավաթում: Թիմին բոլոր միավորները բերել է Ֆերնանդո Ալոնսոն:
Դավիթ Եղիազարյան