Քննարկվել են արհեստական բանականության կիրառման հնարավոր ուղղությունները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այսօր մասնակցել է «Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին, հայտնում են նախարարությունից։

«Նիստի ընթացքում քննարկվել են արհեստական բանականության կիրառման հնարավոր ուղղությունները, «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության կողմից իրականացված բացերի վերլուծության նախնական հաշվետվությունը, ինչպես նաև սոցիալական ծառայությունների թվայնացման օրակարգին վերաբերող այլ հարցեր։

Նախարար Թորոսյանը նաև շրջայց է կատարել կենտրոնում, հետևել աշխատանքային գործընթացի կազմակերպման ընթացքին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Leave a comment