Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել

Քաղաքականություն

29.09.2026 | 20:47

Բաքվում անցկացվող «ADEX 2026» ադրբեջանական 6-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակում մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Բելառուսի ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում Ադրբեջանի և Բելառուսի միջև համագործակցության զարգացման հեռանկարները, նոր սերնդի տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները, համապատասխան ոլորտում փորձի փոխանակումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Բելառուսական կողմն էլ հայտնում է, որ քննարկվել են տեխնոլոգիաների փոխանակման և ռազմական նշանակության ժամանակակից արտադրանքի փոխադարձ մատակարարումների ընդլայնման հարցերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment