Մեդվեդևը կոչ է արել արագ ներդնել միգրանտների մուտքի կենսաչափական վերահսկողության համակարգը

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կարևորել է ՌԴ ամբողջ սահմանով միգրանտների մուտքի միասնական ռեժիմի կիրառումը՝ նրանց տեղաշարժն առավել արդյունավետ վերահսկելու համար։

Իր հերթին ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան պարզաբանել է, որ ծրագրի համաձայն՝ մինչև 2030 թվականը նախատեսվում է բոլոր անցակետերը համալրել կենսաչափական վերահսկողության համակարգերով։

«Որքան արագ, այնքան լավ։ Այստեղ Սերգեյ Սեմյոնովիչը ճիշտ է. եթե բացեր մնան և տարբեր ռեժիմներ գործեն, վերահսկողությունը քիչ արդյունավետ կլինի», – ասել է Մեդվեդևը։

Leave a comment