https://arm.sputniknews.ru/20260928/ukrainakan-anodachuneri-hardzakman-pattsharvov-vvorvonezhum-3-erekha-ev-1-metsahasak-e-tuzhel-107384394.html
Ուկրաինական անօդաչուների հարձակման պատճառով Վորոնեժում 3 երեխա և 1 մեծահասակ է տուժել
Ուկրաինական անօդաչուների հարձակման պատճառով Վորոնեժում 3 երեխա և 1 մեծահասակ է տուժել
Sputnik Արմենիա
Տարածաշրջանային իշխանությունները հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի 20 անօդաչուների ոչնչացման մասին։ 28.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-28T11:23+0400
2026-09-28T11:23+0400
2026-09-28T11:23+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
վորոնեժ
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
պատերազմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1487/13/14871387_0:166:3053:1883_1920x0_80_0_0_239664854c82a4acfb8e6c59279a3954.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Վորոնեժի մարզում ուկրաինական անօդաչուների ընկնելու հետևանքով չորս մարդ, այդ թվում՝ երեք երեխա են տուժել։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Գուսևը։Մարզպետը սոցցանցերում գրել է, որ Վորոնեժի և 6 այլ մունիցիպալիտետների երկնքում գիշերը և առավոտյան ՀՕՊ հերթապահ միջոցները հայտնաբերել և ոչնչացրել են մոտ 20 ուկրաինական անօդաչու։ՌԴ ՊՆ–ն իր հերթին հայտնել է, որ ՀՕՊ համակարգերը գիշերվա ընթացքում երկրի մարզերի վրա ուկրաինական 254 անօդաչու են խոցել։Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
ուկրաինա
վորոնեժ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1487/13/14871387_161:0:2892:2048_1920x0_80_0_0_af5936f2362391644ab7b322285c083f.jpg.webp
ուկրաինա, վորոնեժ, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
ուկրաինա, վորոնեժ, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
Տարածաշրջանային իշխանությունները հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի 20 անօդաչուների ոչնչացման մասին։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Վորոնեժի մարզում ուկրաինական անօդաչուների ընկնելու հետևանքով չորս մարդ, այդ թվում՝ երեք երեխա են տուժել։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Գուսևը։
Մարզպետը սոցցանցերում գրել է, որ Վորոնեժի և 6 այլ մունիցիպալիտետների երկնքում գիշերը և առավոտյան ՀՕՊ հերթապահ միջոցները հայտնաբերել և ոչնչացրել են մոտ 20 ուկրաինական անօդաչու։
«Ցավոք, նախնական տվյալներով, վերջին հարձակման ժամանակ անօդաչուների ընկնելու հետևանքով չորս մարդ է տուժել, այդ թվում՝ երեք երեխա», – հայտնել է Գուսևը։
ՌԴ ՊՆ–ն իր հերթին հայտնել է, որ ՀՕՊ համակարգերը գիշերվա ընթացքում երկրի մարզերի վրա ուկրաինական 254 անօդաչու են խոցել։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։