69-ամյա դերասանուհի և երգչուհի Ռիտա Ուիլսոնը ցուցադրել է մեծ, զարդանախշերով խաչի պատկեր, որը ծածկում է նրա մեջքի գրեթե ամբողջ հատվածը։
Դերասան Թոմ Հենքսի կինը լուսանկարը հրապարակել է սոցիալական ցանցերում։ Նկարին կից հնչում է «Stranger With Age» («Տարիքի հետ ավելի տարօրինակ») երգը։
Լուսանկարում Ուիլսոնը կանգնած է մեջքով դեպի տեսախցիկը, իսկ մազերը վերև են հավաքված։ ««Տարիքի հետ ավելի տարօրինակ» – Ո՞վ, ե՞ս։ Այո՛, ես սիրում եմ դա։ Ուրիշ ո՞վ է «տարիքի հետ ավելի տարօրինակ դառնում»։ «Stranger With Age» երգն արդեն հասանելի է բոլոր հարթակներում», – ասվում է գրառման մեջ։