Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ-ում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 25-28-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, փոխանցում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով, 25-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։