Նրանք ձգտում են մինչև ձմեռ մասնակի հրադադարի հասնել․ Ֆինլանդիայի նախագահն ԱՄՆ-ի մասին

ԱՄՆ-ն փորձում է մինչև ձմռան սկիզբը Ուկրաինայում մասնակի հրադադարի հասնել, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։

«Նրանք ձգտում են մինչև ձմեռ մասնակի հրադադարի հասնել», – ասել է Ստուբը Bloomberg-ին տված հարցազրույցում։

Ըստ նրա՝ Թրամփը կարող է ավելի ակտիվորեն ներգրավվել Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացում։

«ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Ջարեդ Քուշների և Սթիվ Վիտկոֆֆի, ինչպես նաև ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆի այցերը Մոսկվա և Կիեւ ցույց են տալիս, որ նա թույլ է տալիս այդ բանակցողներին մասնակցել գործընթացին։ Իմ կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ նա [Թրամփը] էլ ավելի ակտիվ դեր կխաղա խաղաղ բանակցություններում»,- ենթադրել է Ֆինլանդիայի ղեկավարը։

Leave a comment