Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը. Նիկոլ Փաշինյան

Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ներկայումս մենք կենտրոնացած ենք «Թրիփ ուղի» նախագծի իրականացման ուղղությամբ, որի իրականացման արդյունքում մենք լիարժեք կբացենք տարածաշրջանային կապակցվածությունը, քանի որ 1990-ականների սկզբներից Հայաստանը փաստացի շրջափակման մեջ է։ Այս մասին նախօրեին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջին հերթին մենք կունենանք երկաթուղային կապ Ադրբեջանի հետ, մենք անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը և դրա շրջանակում նաև երկաթուղային կապը Հայաստանի և Թուրքիայի միջև բացվի։ Իսկ ընդհանուր շրջանակում դա կփոխի ընդհանրապես միջազգային լոգիստիկան, որովհետև միջազգային հանրությունը նոր ուղի ձեռք կբերի, նոր ուղի կստանա Արևելքի և Արևմուտքի միջև»,–ասել է նա։

Փաշինյանը նաև խոսել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին՝ նշելով. «Որպես Թրիփի զուգահեռ արդյունք նաև կբացվի երկաթուղային կապը Պարսից ծոցի և Սև ծովի միջև. «Ի՞նչ ի նկատի ունեմ։ Մի քանի տարի առաջ Հայաստանի կառավարությունը ստեղծեց «խաղաղության խաչմերուկ» անունով նախագիծը, ահա գրքույկը, մենք նույնիսկ բրենդավորումը ունենք, այս ամենը միասին այս նախագիծը դառնում է իրականություն»,–ասաց ՀՀ վարչապետը։

Leave a comment