https://arm.sputniknews.ru/20260923/qreakan-vostikannery-dzerbakalel-en-oshakanci-gevvorikin-u-zapin-107195052.html
Քրեական ոստիկանները ձերբակալել են «Օշականցի Գևորիկին» ու «Զապին»
Քրեական ոստիկանները ձերբակալել են «Օշականցի Գևորիկին» ու «Զապին»
Sputnik Արմենիա
«Օրենքով գողի» նախկին փեսան իր նախկին աներոջից հաշվեհարդար տեսնելու համար մի խումբ անձանց հետ գնացել է Երևանի հյուրանոցներից մեկը, սակայն չի կարողացել… 23.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-23T13:09+0400
2026-09-23T13:09+0400
2026-09-23T13:10+0400
ներքին գործերի նախարարություն (նգն)
տեսանյութեր
տեսանյութ
ձերբակալություն
փեսա
օրենքով գող
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107192369_8:0:1274:712_1920x0_80_0_0_eac1704f04976b831b01443301c2ed91.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել: Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։Հաղորդագրության համաձայն` ոստիկանները պարզել են, որ «օրենքով գող», Գյումրիում հաշվառված 58-ամյա տղամարդը, տեղեկանալով, որ իր նախկին փեսան վիճաբանել է իր դստեր հետ, սեպտեմբերի 21-ին դիմել է մեկ այլ «օրենքով գողի»` Օշականի 56-ամյա բնակչին՝ նախկին փեսային պատժելու համար։Օշականի 56-ամյա բնակիչը մի խումբ անձանց հետ այցելել է Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոց, որտեղ վիճաբանել է «օրենքով գողի» նախկին փեսայի ու նրա հետ գտնվող մի խումբ անձանց հետ։ Նրանք հայհոյանքներ են հնչեցրել և միմյանց փոխադարձ հարվածներ հասցրել:Քրեական հեղինակություն Արմեն Կիլինկարովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. մանրամասներՆշված միջադեպից հետո «օրենքով գողի» նախկին փեսան իր նախկին աներոջից հաշվեհարդար տեսնելու համար մի խումբ անձանց հետ գնացել է Երևանի հյուրանոցներից մեկը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել։ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձերբակալել են «օրենքով գող» 2 անձի և ներկայացրել նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպերի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։Նախաձեռնված քրեական վարույթի քննությունը շարունակվում է։ԶԼՄ–ների տվյալներով` Օշականի 56-ամյա բնակիչն «Օշականցի Գևորիկն» է, Գյումրիում հաշվառված 58-ամյա տղամարդը` «Զապը»։
2026
Լուրեր
am_HY
ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել
Sputnik Արմենիա
ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել
2026-09-23T13:09+0400
true
PT1M32S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/17/107192369_166:0:1115:712_1920x0_80_0_0_4ebc3fed139c2bd66b7cf4cb94d6bac7.jpg.webp
ներքին գործերի նախարարություն (նգն), տեսանյութեր, տեսանյութ, ձերբակալություն, փեսա, օրենքով գող, видео
ներքին գործերի նախարարություն (նգն), տեսանյութեր, տեսանյութ, ձերբակալություն, փեսա, օրենքով գող, видео
«Օրենքով գողի» նախկին փեսան իր նախկին աներոջից հաշվեհարդար տեսնելու համար մի խումբ անձանց հետ գնացել է Երևանի հյուրանոցներից մեկը, սակայն չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել։
Հաղորդագրության համաձայն` ոստիկանները պարզել են, որ «օրենքով գող», Գյումրիում հաշվառված 58-ամյա տղամարդը, տեղեկանալով, որ իր նախկին փեսան վիճաբանել է իր դստեր հետ, սեպտեմբերի 21-ին դիմել է մեկ այլ «օրենքով գողի»` Օշականի 56-ամյա բնակչին՝ նախկին փեսային պատժելու համար։
Օշականի 56-ամյա բնակիչը մի խումբ անձանց հետ այցելել է Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոց, որտեղ վիճաբանել է «օրենքով գողի» նախկին փեսայի ու նրա հետ գտնվող մի խումբ անձանց հետ։ Նրանք հայհոյանքներ են հնչեցրել և միմյանց փոխադարձ հարվածներ հասցրել:
Նշված միջադեպից հետո «օրենքով գողի» նախկին փեսան իր նախկին աներոջից հաշվեհարդար տեսնելու համար մի խումբ անձանց հետ գնացել է Երևանի հյուրանոցներից մեկը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել։
ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձերբակալել են «օրենքով գող» 2 անձի և ներկայացրել նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպերի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաձեռնված քրեական վարույթի քննությունը շարունակվում է։
ԶԼՄ–ների տվյալներով` Օշականի 56-ամյա բնակիչն «Օշականցի Գևորիկն» է, Գյումրիում հաշվառված 58-ամյա տղամարդը` «Զապը»։