ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հորդորել է Հռոմի ստատուտին միացած բոլոր պետություններին անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից։ ԱՄՆ նախագահն այդ հայտարարությունն արել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում, հայտնում է Արմենպրեսը:
«Միացյալ Նահանգները դեմ է Միջազգային քրեական դատարան կոչվող՝ վերահսկողությունից դուրս եկած կառույցին։ Մենք երբեք թույլ չենք տա, որ ամերիկացի զինծառայողները կամ որևէ այլ անձ հետաքննության կամ ցուցադրական դատավարության ենթարկվեն հակաամերիկյան տրիբունալի կողմից, որը մեր նկատմամբ իրավազորություն չունի։ Ես ՄՔԴ անդամ բոլոր երկրներին կոչ եմ անում անհապաղ դուրս գալ այդ ինքնագլուխ կառույցից»,- հայտարարել է Թրամփը։
Միջազգային քրեական դատարանը ստեղծվել է Հռոմի ստատուտի հիման վրա։ Ներկայում այդ ստատուտին անդամակցում է 125 պետություն։ Հայաստանը կառույցի 124-րդ անդամն է դարձել 2024 թվականի փետրվարի 1-ին։