Գագիկ Խաչատրյանը ստանում է համարժեք բժշկական օգնություն. Ծատրյան

https://arm.sputniknews.ru/20260918/gagik-khachatrjany-stanum-e-hamarzheq-bzhshkakan-ognutjun-tsatrjan–107004593.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/336/44/3364471_44:0:937:670_1920x0_80_0_0_0f4db6c880f4aa41a516f332a9013777.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գագիկ խաչատրյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), դատ, դատարան

գագիկ խաչատրյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), դատ, դատարան

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը հայտարարել էր, որ նա դեռ չի ստացել իր առողջական վիճակին համապատասխան բժշկական օգնություն։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը օրենքով սահմանված կարգով քրեակատարողական հիմնարկներում ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն։ Այս մասին հայտարել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

Այսօր ավելի վաղ Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը հայտարարել էր, որ Խաչատրյանը կալանավորումից և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ տեղափոխվելուց 16 օր անց դեռ չի ստացել իր առողջական վիճակին համապատասխան բժշկական օգնություն։

«Գագիկ Խաչատրյանը և, առհասարակ, ազատազրկված անձինք օրենքով սահմանված կարգով քրեակատարողական հիմնարկներում ստանում են անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն և սպասարկում, անհրաժեշտության դեպքում ուղեգրվում են նեղ մասնագիտական բժշկական զննության: Խնդրում ենք զերծ մնալ ավելորդ շահարկումներից»,–գրել է Ծատրյանը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Խաչատրյանը ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե։ Նրա փաստաբանական խումբը կադրեր հրապարակեց` նշելով, որ Խաչատրյանի բուժման համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են, իսկ նախկին պաշտոնյայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Ըստ փաստաբանական խմբի՝ դեռ 2015 թվականին Խաչատրյանի մոտ ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա պարանոցում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք, փաստաբանների պնդմամբ, Հայաստանում չեն կիրառվում։
Սեպտեմբերի 2-ին ՊԵԿ– նախկին նախագահը 2 ամսով կալանավորվեց։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ Գործի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել Խաչատրյանի, նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերության գրասենյակներում և մասնաճյուղերում։

Leave a comment