Իրանի հետ հակամարտության ընթացքում Պարսից ծոցի պետությունները հասկացել են, որ ԱՄՆ-ն այլևս անվտանգության հուսալի երաշխավոր չէ. այս մասին հայտնում է «Time» ամսագիրը՝ վկայակոչելով տարածաշրջանի պաշտոնյաներին։
«Պատերազմը հանգեցրել է Ծոցի միապետությունների միջև ռազմավարական անսովոր մերձեցման: Պաշտոնյաները հիմնականում համակարծիք են երեք հարցում. Իրանը շարունակում է մնալ երկարաժամկետ սպառնալիք, ԱՄՆ-ի անվտանգության «հովանոցն» այլևս հուսալի չէ, իսկ տարածաշրջանային կայունությունը դարձել է գոյաբանական նշանակության առաջնահերթություն», – նշվում է հրապարակման մեջ։
Ինչպես նշում է ամսագիրը, Պարսից ծոցի երկրները չէին սպասում, որ Վաշինգտոնը, անտեսելով իրենց առարկությունները, կորոշի տարածաշրջանում հակամարտություն հրահրել, որի հետևանքները հետագայում ի վիճակի չի լինի կամ չի ցանկանա կարգավորել։