Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 131 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թույլատրելի հատվածում կայանված «Iveco» մակնիշի բեռնատարին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, տեղում բուժօգնություն ստացածի և հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Iveco»-ն հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։