https://arm.sputniknews.ru/20260914/hajkakan-dudukn-u-dasakan-flejtan-emir-kusturicaji-paratvonum-106829537.html
Հայկական դուդուկն ու դասական ֆլեյտան՝ Էմիր Կուստուրիցայի փառատոնում
Հայկական դուդուկն ու դասական ֆլեյտան՝ Էմիր Կուստուրիցայի փառատոնում
Sputnik Արմենիա
15-ամյա երաժիշտն ու նրա հայրը՝ Վարդան Վիրաբյանը, ամփոփել են «Կուստենդորֆ կլասիկ» 13-րդ երաժշտական փառատոնի արդյունքները։ 14.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-14T16:31+0400
2026-09-14T16:31+0400
2026-09-14T16:31+0400
փառատոն
դուդուկ
էմիր կուստուրիցա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106715316_0:0:1920:1080_1920x0_80_0_0_57616f9ebd98516d6b2f4f340d61250d.jpg.webp
Լինելով հայ աղջիկ՝ դուդուկ եմ նվագում, ինչը շատ սիմվոլիկ է, այն կյանքում ինձ շատ է օգնում. «Ուրիշ նորություններում» նշում է միջազգային մրցույթների դափնեկիր, «Եվրատեսիլ պատանի երաժիշտներ 2026» մրցույթի երրորդ մրցանակի դափնեկիր, ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։15-ամյա երաժիշտն ու նրա հայրը՝ Երևանի ֆլեյտայի միջազգային փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Վարդան Վիրաբյանը, ամփոփել են օգոստոսի 27–29-ը Սերբիայի Դրվենգրադ գյուղում անցկացված 13-րդ «Կուստենդորֆ կլասիկ» երաժշտական փառատոնի արդյունքները։ Կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի ստեղծած մշակութային միջավայրում Էլեն Վիրաբյանը ելույթ է ունեցել Կուստենդորֆի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Ռադե Պեյչիչի ղեկավարությամբ։ Փառատոնին հայկական պատվիրակության մասնակցությունը կազմակերպվել է ջութակահար և պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանի հրավերով, իսկ բացման համերգին որպես դիրիժոր և թավջութակահար ելույթ է ունեցել Նարեկ Հախնազարյանը։ Էլեն Վիրաբյանը ֆլեյտայով Բորնիի «Կարմեն» ֆանտազիան կատարելուց հետո անակնկալ է մատուցել Էմիր Կուստուրիցային և փառատոնի հյուրերին՝ դուդուկով կատարելով «Դլե յաման»-ը՝ հատուկ այդ առիթով գործիքավորված կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի կողմից։Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Վիրաբյանները տեղեկացրել են, որ մեկնում են Չեխիա՝ «Concertino Praga» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու, որտեղ Էլենը Պրագայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարելու է Արամ Խաչատուրյանի Ջութակի կոնցերտի բոլոր 3 մասերը։ Առաջիկայում նախատեսված են նաև ելույթներ Իժևսկում, համերգային տուր Շվեյցարիայում և մասնակցություն Երևանի ֆլեյտայի միջազգային փառատոնին։ Մանրամասները՝ տեսանյութում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106715316_480:0:1920:1080_1920x0_80_0_0_c7e9837bc69679a4b79967aeef7ffb90.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փառատոն, դուդուկ, էմիր կուստուրիցա, видео
փառատոն, դուդուկ, էմիր կուստուրիցա, видео
Բաժանորդագրվել
15-ամյա երաժիշտն ու նրա հայրը՝ Վարդան Վիրաբյանը, ամփոփել են «Կուստենդորֆ կլասիկ» 13-րդ երաժշտական փառատոնի արդյունքները։
Լինելով հայ աղջիկ՝ դուդուկ եմ նվագում, ինչը շատ սիմվոլիկ է, այն կյանքում ինձ շատ է օգնում. «Ուրիշ նորություններում» նշում է միջազգային մրցույթների դափնեկիր, «Եվրատեսիլ պատանի երաժիշտներ 2026» մրցույթի երրորդ մրցանակի դափնեկիր, ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։
15-ամյա երաժիշտն ու նրա հայրը՝ Երևանի ֆլեյտայի միջազգային փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Վարդան Վիրաբյանը, ամփոփել են օգոստոսի 27–29-ը Սերբիայի Դրվենգրադ գյուղում անցկացված 13-րդ «Կուստենդորֆ կլասիկ» երաժշտական փառատոնի արդյունքները։ Կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի ստեղծած մշակութային միջավայրում Էլեն Վիրաբյանը ելույթ է ունեցել Կուստենդորֆի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Ռադե Պեյչիչի ղեկավարությամբ։
«Ինձ համար մեծ պատիվ էր նվագել այդպիսի փառատոնին, շատ սպասում էի ու պատրաստվում։ Սա իմ առաջին ելույթն էր արտասահմանյան նվագախմբի հետ»,- նշել է Էլեն Վիրաբյանը։
Փառատոնին հայկական պատվիրակության մասնակցությունը կազմակերպվել է ջութակահար և պրոդյուսեր Խաչատուր Ալմազյանի հրավերով, իսկ բացման համերգին որպես դիրիժոր և թավջութակահար ելույթ է ունեցել Նարեկ Հախնազարյանը։
Էլեն Վիրաբյանը ֆլեյտայով Բորնիի «Կարմեն» ֆանտազիան կատարելուց հետո անակնկալ է մատուցել Էմիր Կուստուրիցային և փառատոնի հյուրերին՝ դուդուկով կատարելով «Դլե յաման»-ը՝ հատուկ այդ առիթով գործիքավորված կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի կողմից։
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Վիրաբյանները տեղեկացրել են, որ մեկնում են Չեխիա՝ «Concertino Praga» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու, որտեղ Էլենը Պրագայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարելու է Արամ Խաչատուրյանի Ջութակի կոնցերտի բոլոր 3 մասերը։ Առաջիկայում նախատեսված են նաև ելույթներ Իժևսկում, համերգային տուր Շվեյցարիայում և մասնակցություն Երևանի ֆլեյտայի միջազգային փառատոնին։
Մանրամասները՝ տեսանյութում։