Սեպտեմբերի 25-26–ին հրաժարական կտամ. Սերբիայի նախագահ

Բաժանորդագրվել

Սերբիայի նախագահի լիազորությունների ժամկետը լրանում է 2027 թվականի գարնանը։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-26-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովից վերադառնալուց հետո, հրաժարական կտա երկրի ղեկավարի պաշտոնից։

Սեպտեմբերի 9-ին Վուչիչը հրամանագրեր է ստորագրել Սկուպշչինայի (խորհրդարանի) լուծարման և խորհրդարանական ընտրությունների օրը հոկտեմբերի 25-ին նշանակելու մասին:

«Ես հրաժարական կտամ և քարոզարշավը կվարեմ որպես շարքային քաղաքացի։ Օրենքը նման բան ինձանից չի պահանջում, և դա իմ ցանկությունն է: Ոչ մի նախագահ նախկինում այդպես չի վարվել. նրանք բոլորն էլ քարոզարշավ են իրականացրել՝ զբաղեցնելով նախագահի կամ վարչապետի պաշտոնը, բայց ես այդպես չեմ անի։ Քարոզարշավի վերջին ամիսը կանցկացնեմ շարքային քաղաքացու կարգավիճակով» – հայտարարել է նա։

Սերբիայի նախագահը ասել է, որ պատրաստվում է հրաժարական տալ. ըստ օրենքի` նախագահականընտրությունները պետք է անցկացվեն 90 օր հետո:

Leave a comment