Ավինյան․ Վեց ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար

Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ճանապարհի կառուցված հատվածները միացնելու համար պակասում էր ընդամենը 270 մետր։ Այս հատվածը տարիներ շարունակ անավարտ էր մնացել գույքային վեճի և դատական արգելանքի պատճառով։ Այժմ խնդիրները լուծված են, և շինարարությունն արդեն մեկնարկել է։

Նոր հատվածը կամբողջացնի Երևանի արևմտյան ճանապարհային օղակը։ Տարանցիկ հոսքերի մեծ մասը կուղղվի շրջանցիկ ճանապարհով՝ թեթևացնելով հարակից և կենտրոնական փողոցների երթևեկությունը։

Միաժամանակ Երևանի արևմտյան հատվածն ավելի լավ կկապվի Աշտարակի խճուղուն և Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքին։

NEWS.am

Leave a comment