Կարեն Խաչանովը US Open-ի կիսաեզրափակչում է

Կարեն Խաչանովը US Open-ի կիսաեզրափակչում է (տեսանյութ)

Կարեն Խաչանովին ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակչից ընդամենը մեկ քայլ է բաժանում:

Երեկոյան նա մրցաշարի քառորդ եզրափակչում առավելության է հասել բելգիացի Ալեքսանդր Բլոքսի նկատմամբ: 6:2, 7:5, 3:2 հաշվի ժամանակ մրցակիցը հրաժարվել է պայքարից: Այդ պահին թենիսիստները կորտում արդեն 1 ժամ 38 րոպե էին անցկացրել:

Վաղը կայանալիք կիսաեզրափակչում Խաչանովը մրցելու է Ալեքսանդր Զվերեւի հետ:

Խաչանովը կրկնել է 2022 թվականին սահմանած իր լավագույն արդյունքն US Open-ում ու կարիերայում 2-րդ անգամ է հանդես գալու մրցաշարի կիսաեզրափակչում: 2023-ին էլ նա ելույթ է ունեցել Ավստրալիայի բաց առաջնության այդ փուլում:

Leave a comment