Հասարակություն
10.09.2026 | 10:52
Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է օգոստոսի 5-ից սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող 23-ամյա մի երիտասարդ։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ ոստիկանությունը։
Նա ներկայացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։
Նախաքննությունը շարունակվում է։