Թույլ չենք տա, որ հարստացված նյութի մի հատիկիսկ դուրս գա երկրից. Մոհսեն Ռեզայի

Իրանը կտրականապես դեմ է հարստացված ուրանը երկրի սահմաններից դուրս բերելու գաղափարին՝ ընդգծելով, որ այն Իրանի ազգային հարստությունն է և նախատեսված է բացառապես ներքին կարիքների համար։ Այս մասին Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, փոխանցում է ТАСС-ը։

«Մենք թույլ չենք տա, որ Իրանից դուրս բերվի հարստացված միջուկային նյութի նույնիսկ մի հատիկ», — շեշտել է Ռեզային։

Միաժամանակ նա հավելել է, որ իրանական կողմն ավելի վաղ Ռուսաստանին պաշտոնապես տեղեկացրել է հարստացված ուրանը երկրի տարածքում պահպանելու՝ Թեհրանի որոշման մասին՝ ի պատասխան մոսկովյան նախաձեռնության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment