Մեկնարկել է Անդրանիկ Թեւանյանի եւ Արեգնազ Մանուկյանի գործով դատավարությունը․ նիստը փակ է

Խնդիրը ոչ թե փակ նիստը եւ այնտեղ հնչած տեղեկություններն են, որոնք առանձնապես կարեւորություն չեն ունեցել, որքան իշխանության վերաբերմունքը այլ քաղաքական հայացքներ ունեցող անձանց նկատմամբ․ դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը։

Այսօր սկսվել են ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանի եւ կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումները։ Նիստը, չնայած կուսակցության երեկվա հորդոր-պահանջներին, ընթանում է փակ ռեժիմով։ Պաշտպանները միջնորդել են՝ բաց դատավարություն իրականացնել․ դեռ հայտնի չէ, թե դատարանն ի՞նչ դիրքորոշում ունի։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Թեւանյանի մեղադրանքը փոխվել է․ այնտեղից դուրս է բերվել ՔԿ-ի կողմից արված պնդումը, թե 2024-ի ընթացքում Թեւանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Ենթադրյալ «հավաքագրումը» եղել է հասարակական կազմակերպության կողմից։ Չկա նաեւ դրվագը, որ Անդրանիկ Թեւանյանը 622 հազար դոլարի դիմաց է գաղտնի ծառայությունները փոխանցվել այլ երկրի հատուկ ծառայության ներկայացուցչին։

Տիգրան Աբրահամյանը մասնակցել է խնդրո առարկա ԱԺ փակ նիստին, որտեղ հնչած տեղեկություններից, Արեգնազ Մանուկյանն իբրեւ տեղեկություններ է փոխանցել Անդրանիկ Թեւանյանին։ Նրա բնութագրմամբ՝ այս ամենը ԲՀԿ-ի դեմ էր ուղղված․ նախ Անդրանիկ Թեւանյանը կալանավորվեց, ապա Արեգնազ Մանուկյանը, հետո՝ Մարտուն Գրիգորյանը, Գագիկ Ծառուկյանը․ «ԲՀԿ-ի ձայները գողանալուց առաջ ԲՀԿ անդամներին չեզոքացնելուն է վերաբերվում հարցը»։

Խնդրո առարկա նիստին մասնակցած «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը նույնպես պնդեց՝ տվյալ եւ մնացյալ փակ նիստերում որեւէ արտառոց, գաղտնիության ռեժիմ պարունակող տեղեկություն չի հայտնվել պատգամավորներին․ ասվել է այն ամենն, ինչը ասվել է նաեւ տեսախցիկների առջեւ։

Ագնեսա Խամոյանը հիշում է, որ դա անգամ պատգամավորներին վրդովվելու առիթ է տվել։ Այս գործը նա ևս քաղաքական է որակում։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հերթական խայտառակությունն է համարում Անդրանիկ Թեւանյանի եւ Արեգնազ Մանուկյանի հետ կատարվողը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment