Էրդողանը Բիշքեկում Պուտինի հետ իր հանդիպումն անվանել է արդյունավետ և բարեկամական

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիշքեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեքշաբթի օրը կայացած իր հանդիպումը արդյունավետ և բարեկամական է համարել․ քննարկվել է Ուկրաինայի թեման։
«Մենք երկկողմ հանդիպում ունեցանք պարոն Պուտինի հետ։ Այս հանդիպման ընթացքում մենք նաև հնարավորություն ունեցանք քննարկելու, մասնավորապես, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, և դա շատ արդյունավետ էր։ Հանդիպումն անցավ շատ անկեղծ մթնոլորտում», – Բիշքեկից վերադառնալիս լրագրողներին ասել է Էրդողանը։

Էրդողանը Պուտինին տեղեկացրել է Թուրքիայի պատրաստակամության մասին՝ անել ամեն ինչ՝ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար։

Leave a comment