«Այն, ինչ որ հիմա անում են Հայաստանի իշխանությունները, ուղիղ վտանգ է ներկայացնում Հայաստանին»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա նշեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում աղաղակեց «Արցախը Հայաստան է և վերջ», այդ օրը Հայաստանի թուլացման, խեղճացման մեկնարկը դրեց, հնարավորություններ ստեղծեց թշնամի պետությունների համար, որպեսզի պահանջներ դնեն Հայաստանի նկատմամբ, այն ինչ հիմա տեսնում են»։
«Այն բոլոր գործընթացները, որոնք հիմա տեղի են ունենում Հայաստանի շուրջ, ամբողջովին կսվել է Արցախի հարցի հրաժարումից»,- ասաց Հակոբյանը։
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության անկախության օրն է։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առիթով կազմակերպվել է այց Եռաբլուր զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։