Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի վարչական տարածքում գործող «Ֆարմդոս» ընկերությանը պատկանող թվով 6 դեղատներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 6 վարչական իրավախախտման դեպքեր, մասնավորապես՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի վերաբերյալ:
Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: