Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ ունի. ո՞վ է նա

Բաժանորդագրվել

Նիկոլ Փաշինյանը Անուշիկ Ավետյանի վերաբերյալ 2 որոշում է ստորագրել։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Անուշիկ Ավետյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից և զբոսաշրջության կոմիտեի նախագահ է նշանակվել։ Համապատասխան որոշումները ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ ԶԼՄ-ների՝ Անուշիկ Ավետյանը ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Արման Բոշյանի կինն է:

Հիշեցնենք, որ զբոսաշրջության կոմիտեի նախագահը մինչ այս Լուսինե Գևորգյանն էր:

Պաշտոնանկություններ ԿԳՄՍՆ–ում․ Փաշինյանը 2 փոխնախարարի ազատել է աշխատանքից

Leave a comment