ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը նոր պաշտոնը ստանձնելուց հետո առաջին հանդիպումն անցկացրել է Ադրբեջանի նապագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:
Նշենք, որ նրանք Բիշքեկում են Շանհայի համագործակցության կազմակերպման գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը շարունակել են խաղաղության օրակարգի շուրջ քննարկումները»,- ասված է ԱԽՔ մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին շուրջ 1 ժամ հանդիպում են ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հավելենք, որ Ալեն Սիմոնյանն ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվել է օգոստոսի 13-ին: Մինչ օրս նա պաշտոնական հանդիպումներ չէր ունեցել: Աշխատանքային հանդիպումների շրջանակում միայն Անվտանգության խորհրդում ընդունել էր ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին:
Sputnik Արմենիա