Հաստատվել է այն ենթադրությունը, որ Երիցվանքը հավանաբար 10-11-րդ դարերում շրջապատվել է կրկնակի պարիսպներով և վերածվել անառիկ ամրոցի

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը հուլիս-օգոստոս ամիսներին պեղումներ է իրականացրել Սյունիքի մարզի Կապան համայնքում գտնվող Երիցվանք վանական համալիրի Ս․ Ստեփանոս Նախավկա եկեղեցում։

Ըստ ավանդության՝ Երիցվանքը հիմնադրել է Սյունյաց եպիսկոպոս Երիցակը 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին։

Արդյունքներով հաստատվել է այն ենթադրությունը, որ Երիցվանքը հավանաբար 10-11-րդ դարերում շրջապատվել է կրկնակի պարիսպներով և վերածվել անառիկ ամրոցի, իսկ 12-13-րդ դարերում համալիրի հյուսիսային կողմում կառուցվել է կրկնահարկ մատուռ-դամբարանը։

Աշխատանքներն ավարտվել են, սակայն հնագետների ուսումնասիրությունը դեռ շարունակվում է՝ բացահայտելու հայտնաբերված գտածոների պատմությունը:

Պեղումներին զուգահեռ իրականացվում են մեծ եկեղեցու վերականգնման նախագծի պատրաստման աշխատանքերը, իսկ փոքր եկեղեցու վերականգնումը կսկսվի շուտով։

Նախատեսվում է նաև պեղումների երկրորդ փուլ:

«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment