Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանի

Հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ կրակը կդադարեցվի, և «լռության ռեժիմ» կսահմանվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

Նրա խոսքով՝ այդ որոշումը պայմանավորված է Խերսոնի մարզի Ալյոշկի բնակավայրի շրջանում մարդասիրական գործողության իրականացմամբ։

Մարդկանց անվտանգությունն ապահովելու և սոցիալական նշանակության բեռների տեղափոխման նպատակով կիրականացվի ինժեներական հետախուզություն, ինչպես նաև կապահովվի մարդասիրական շարասյան անվտանգ տեղաշարժը դեպի Ալյոշկի։

«Լռության ռեժիմը» կգործի հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04։00-ից։

Leave a comment