«Ի՞նչ է՝ իրավապահ համակարգը պետք է լռի՞, թե՞ սպասեն՝ Փաշինյանը մեյլին ինչ ստանա, հետո գնան դրա հետևից։ Հակառակ էֆեկտն է դա ունենում հենց նույն Փաշինյանի համար»,- լրագրողների փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՏԻՄ ընտրություններին խախտումների դեպքում դիմեն ուղիղ իրեն, Ստեփանավանում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց «Արմատ մեդիա»-ի խմբագիր Աղավնի Սուքիասյանը։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն այն ղեկավարն է, որն օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքը խախտել է․ «Որոշել է, որ ՀՀ-ում դատավորն ինքն է, ԲԴԽ ղեկավարն ինքն է, քաղաքացիների իրավունքների պաշտպանը, ՄԻՊ-ն ինքն է, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կոչը, որ մեյլ արեք խախտումների մասին ինձ և ոչ թե համապատասխան իրավապահ համակարգին, խոսում է այն մասին, որ գործ ունենք մեկ անձի իշխանության և մեկ անձի կողմից կառավարվող ներքին օղակների հետ»։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցները Ստեփանավանից ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: