ՌԴ ԶՈՒ-ն վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ

Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ-ի և Սումիի մարզի 3 բնակավայրերի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ռուբեժնոյե և Նովոանդրեևկա բնակավայրերը», – ասվում է ամփոփագրում:

Ռուբեժնոյե քաղաքը գտնվում է Դոբրոպոլիե քաղաքից հյուսիս-արևելք, Դոբրոպոլիեն տարածաշրջանում ածուխի արդյունաբերության կենտրոններից մեկն է։ Բնակավայրի կորուստը բացասաբար կանդրադառնա Ուկրաինայի տնտեսության վրա։

Նովոանդրեևկան ուկրաինական պաշտպանության առանցքային հանգույց է, գտնվում է Դրուժկովկայից արևմուտք։ Մի քանի բնակավայր է մնացել, որ ռուսական բանակը հասնի Դրուժկովկա։

«Հյուսիս» զորախմբավորման մարտիկներն էլ վերահսկողության տակ են վերցրել Սումիի մարզի Խրապովշչինա բնակավայրը։ Այս գյուղի նկատմամբ վերահսկողությունը թույլ է տալիս ընդլայնել բուֆերային գոտին Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերի սահմանամերձ հատվածում։

Leave a comment