«Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքը տվեք, վերջացրեք»․ Դավիթ Ղազինյանի առաջարկը ՔՊ-ին

«Ո՞ր ԵՄ երկրում է այսպիսի բան հնարավոր, որ ընտանիքներով կալանավորումներ, չգիտեմ ինչեր լինեն։ Իմ կարծիքով՝ ոչ մի։ Հաշվի առնելով, որ ԵՄ երկրներից ոչ մեկը թույլ չէր տա, որ իր երկրում այդպիսի բան լիներ, հարց է առաջանում՝ ինչո՞ւ են դա թույլ տալիս այստեղ, ինչո՞ւ չեն արձագանքում։ Արդյոք դա գին ունի՞, եւ արդյոք այդ գինը մենք պետք է վճարենք։ Համոզված եմ, որ դրան կա գին, եւ պետք է իմանալ այդ գինը»,- ԱԺ նիստում Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Նա ՔՊ-ին առաջարկել լուծարել դատական համակարգը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Իմ կողմից կարող եմ կիսահումորային առաջարկ անել՝ դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում դրեք հոդվածի սանկցիան, կալանքը տվեք, քվեարկությունով վերջացրեք։ Ահագին փող այդտեղ մենք կտնտեսենք»,- ասաց Ղազինյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment