Աշխարհի 25-րդ ռակետ Կարեն Խաչանովը ավարտել է մրցելույթը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող ATP-250 մրցաշարում:
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը քառորդ եզրափակիչում երեք սեթում պարտություն է կրել 19-րդ ռակետ Ալեքսանդր Բուբլիկից: 2 ժամ 28 րոպե տևողությամբ մրցաշարում Ղազախստանի ներկայացուցիչը հաղթել է 4:6, 7:6, 7:6 հաշվով:
Եզրափակիչի ուղեգիրը Ալեքսանդր Բուբլիկը կվիճարկի աշխարհի 5-րդ ռակետ, ռուս Դանիիլ Մեդվեդևի հետ:
Դավիթ Եղիազարյան