ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանի բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերը ձգտում են երկրում ՀԱՊԿ խաղաղապահների մուտքին, սակայն դա տեղի չի ունենա։ Հայտարարությունն արվել է խորհրդարանում՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունից մի քանի ժամ անց։
«Ես հիմա չէի ցանկանա մեկնաբանել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները։ Այնտեղ շատ բարդ գործընթացներ են ընթանում։ Կարելի է միայն հույս հայտնել, որ տեղի ունեցող ամեն ինչ կիրականացվի օրենքի խիստ պահպանմամբ, և հանրապետությունում քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները կպահպանվեն», — ընդգծել է Պեսկովը։
News.am