Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան․ կքննարկվի նրա կալանքի հարցը

Հասարակություն

26.08.2026 | 17:25

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան:

«Հայտնում ենք, որ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռ.Ք.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, ինչպես նաև մեղադրյալ Ռ.Ք.-ն ներկայացվել են Հակակոռուպցիոն դատարան»,- Factor TV-ին հայտնում են Հակակոռուպցիոն դատարանից:

Նշենք, որ քիչ առաջ երկրորդ նախագահը տարվել է դատարան, սակայն դեռևս նրա կալանքի միջնորդությունը չի մակագրվել:

Արաքս Մամուլյան

Leave a comment