«Բանակում պոստում քնելու պրոբլեմն ավելի է սրվել, քանի որ խաղաղություն է»․ Փաշինյան

«Բանակում դեպքերի մի մեծ հատվածը կապված է պոստում քնելու պրոբլեմի հետ։ Եվ հիմա այդ պրոբլեմն ավելի է սրվել, գիտե՞ք ինչու, որովհետեւ երբ խաղաղություն չէր, ոչ խաղաղության պայմաններում ժամապահության մեջ գտնվող զինվորն ինքն էլ մտավախություն ուներ, որ եթե ինքը քնի, իր ֆիզիկական անվտանգությունը կվտանգվի։ Հիմա գիտեն, որ դա չի լինելու կամ շատ փոքր է հավանականությունը, բայց շրջապատի, զորամասի վերաբերմունքը, հատկապես այն զորամասերի, ովքեր պատերազմի հետ ուղիղ առնչվել են, մնացել է նույն տեղում։ Եվ այստեղ մենք քննարկում ենք, որ ռադիկալ քայլեր են պետք»,- Ազգային ժողովի նիստում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ եկել են նախնական ընդհանուր ձեւակերպման, որ բանակի ծառայության տրամաբանությունը չի ադապտացվել խաղաղության հաստատման իրավիճակին։

Անդրադառնալով բանակում գնդերեցների ծառայության կասեցմանը եւ ընդդիմադիրների այն տեսակետներին, թե բանակում մահացությունների դեպքերի թվի աճը կապված է նաեւ այս հարցի հետ, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Գնդերեցների աշխատանքը չի դադարեցվել, գնդերեցները շարունակում են եւ կշարունակեն աշխատել։ Գնդերեցների նշանակման կարգ կա, եւ ՊՆ-ն այդ կարգով առաջնորդվում է»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment