Անկախության հռչակագրի հիմքում դրված գաղափարներն ու նպատակները այսօր էլ շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության հարատևության գլխավոր հիմքը․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի տելեգրամյան գրառումը

1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունումը Հայոց նորագույն պատմության ամենակարևոր դրվագներից է՝ հայ ժողովրդի՝ դարեր ձգված երազանքի իրականացման սկզբի ազդարարումը:

Այն պարզապես պատմական փաստաթուղթ չէ, այլ ազատություն և ինքնիշխանություն ունենալու կամքի համազգային արտահայտություն, որի հիմքում դրված գաղափարներն ու նպատակները ձևավորել են մեր անկախ պետականությունը և այսօր էլ շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության հարատևության գլխավոր հիմքը:

Մեր ժողովրդի ազատության, մեր պետականության պահպանման հարցերում Անկախության հռչակագրի նշանակության գիտակցումն ու պաշտպանությունն ազգային պատասխանատվության և պաշտպանության ներքո պիտի լինի:

Շնորհավո՛ր Անկախության հռչակագրի օրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment