«Яндекс»-ի տվյալների կենտրոնի վրա հարձակումից հետո ընկերության ծառայություններում խափանումներ են

«Яндекс»-ը մեկնաբանել է իր ծառայությունների աշխատանքում առաջացած խափանումները, որոնք հաջորդել են Վլադիմիրում գտնվող տվյալների կենտրոնի վրա հարձակմանը։

«Մեր տվյալների կենտրոնների ենթակառուցվածքը վնասվել է, ինչի պատճառով «Яндекс»-ի ծառայությունների աշխատանքում կարող են խափանումներ լինել։ Մասնագետներն անում են հնարավոր ամեն ինչ՝ հնարավորինս արագ ամեն ինչ վերականգնելու համար»,- հայտարարել է ընկերությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ վնասվել է նաև հաճախորդների աջակցության ծառայության աշխատանքը։

Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր Վլադիմիրում գտնվող իր տվյալների կենտրոնի վրա անօդաչու թռչող սարքերի չորս օրվա ընթացքում արդեն երրորդ հարձակման մասին։ Կենտրոնի աշխատանքը «ամբողջությամբ դադարեցվել է», տուժածներ չկան։

Հաղորդվում է, որ տվյալների կենտրոնների վրա ուկրաինական երրորդ հարձակումը չորս օրվա ընթացքում հանգեցրել է «Яндекс»-ի, ինչպես նաև այլ ընկերությունների ծառայությունների լայնածավալ խափանումների։

Հոկտեմբերի 8-ին անօդաչու սարքերի հարձակման հետևանքով ամբողջությամբ դադարեցվել էր Ռյազանի մարզում գտնվող «Яндекс»-ի տվյալների կենտրոնի աշխատանքը։ Հաջորդ օրը վնասվել էր Կալուգայում գտնվող կենտրոնը, որի աշխատանքը մասամբ դադարեցվել էր։

Ընդհանուր առմամբ՝ ընկերությունն ունի վեց տվյալների կենտրոն Ռուսաստանում։

«Сбой.рф» կայքի տվյալներով՝ կիրակի օրը խափանումներ են արձանագրվել «Яндекс Еда», «Яндекс Такси», «Яндекс Игры», «Яндекс Пэй» և «Кинопоиск» ծառայություններում, ինչպես նաև «Вкусно — и точка», «Ростикс», «М.Видео», ЦИАН և այլ ընկերությունների հարթակներում։

Leave a comment