Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը գրել է․
«Երեկվա տոնը չփչացնելու համար արձագանքեմ հիմա։
Թե բա՝ «Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու»։
Սա Սամվել Կարապետյանի շնորհավորանքն է երևանցիներին՝ Երևանի տոնի առթիվ։))
Երևի տնային կալանքի տակ երկար մնալուց հետո միայն կարող է մարդու մտքով անցնել երևանցիներին այսպիսի «շնորհավորանք» մատուցել։
Երևանի տոնն այս տարի միանգամայն այլ տեսք ուներ՝ առավել ուրախ, գունեղ ու հագեցած։ Ի հեճուկս չկամների, բայղուշների ու ինքնահռչակ մարգարեների»։