Զելենսկին Թրամփի հայտարարությունների ֆոնին զանգահարել է եվրոպացի առաջնորդներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել եվրոպացի առաջնորդների հետ՝ ԱՄՆ-Ռուսաստան դիզելային վառելիքի գործարքի շուրջ։ 

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, այս մասին ասված է Ուկրաինայի առաջնորդի կայքում։

Նշվել է, որ Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի վարչապետների, ինչպես նաև Ֆրանսիայի և Ֆինլանդիայի նախագահների հետ։

Ուկրաինայի առաջնորդի մամուլի ծառայությունը նշել է, որ Զելենսկին հնարավոր է առաջիկա օրերին հանդիպի Բրիտանիայի վարչապետին։ 

Այսօր ավելի վաղ Axios առցանց հրատարակությունը, հղում անելով իրավիճակին ծանոթ ամերիկացի պաշտոնյայի, հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ, այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անտեսել է ԱՄՆ-ի խնդրանքները՝ դադարեցնելու ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները։

Այնուհետև Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի համար եկել է նոր նախագահ ընտրելու ժամանակը։ 

Leave a comment