«Ուզում եմ արձանագրել, որ ընդամենը մի քանի ժամ առաջ այստեղ կարծես թե խախտվեց կանանց իրավունքները, քանի որ երկու ժամով նիստը հետաձգելն ուղղակի խոչընդոտում կամ դժվարացնում է այն մայրերին թե′ իշխանական, թե′ ընդդիմադիր ուժերում, ովքեր իրենց խնամքի տակ ունեն մանկահասակ երեխաներ։ Չփորձվեց կանխարգելել դա։ Չգիտեմ՝ կանայք ոնց են կազմակերպել»,- նկատեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը՝ անդրադառնալով խորհրդարանական մեծամասնության այն որոշմանը, որ այսօր նիստն իրականացվի մինչև 20։00-ն։
ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն ի պատասխան հորդորեց․ «Հարգելի տիկնայք, գործի դրեք հայրերին»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: