Իսրայելական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Լիբանանի հարավային շրջաններին։ Լիբանանի Ազգային լրատվական գործակալության տվյալներով՝ ռմբակոծության է ենթարկվել Բինթ Ջբեյլի շրջանում գտնվող Ալ-Թայրի բնակավայրը։
Ինչպես գրում է Al Jazeera-ն, հրետակոծվել է նաև Տյուրոսի շրջանում գտնվող Ալ-Մանսուրին։
Ավելի վաղ իսրայելական ուժերը հարվածներ էին հասցրել Վադի ալ-Սալուքիի, Ալ-Հուջեյրի, ինչպես նաև Քաբրիխայի, Թուլինի և Հուլայի հովիտների ուղղությամբ։
Զոհերի կամ վիրավորների մասին տվյալներ չեռ չկան։