Քաղաքականություն
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է արդիականացնել փոստային և լոգիստիկ ենթակառուցվածքները և վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրից։
Ծրագրով նախատեսվում է նաև ամբողջությամբ թվայնացնել «Հայփոստ»-ի ծառայությունները, բարձրացնել ընկերության գործառնական և ֆինանսական արդյունավետությունը, ինչպես նաև ապահովել փոստային ծառայությունների որակն ու հասանելիությունը։
Կառավարությունը նախատեսում է զարգացնել նաև Հայաստանի՝ որպես տարածաշրջանային էլեկտրոնային առևտրի և անդրսահմանային լոգիստիկայի հանգույցի կարողությունները։
Ըստ ծրագրի՝ իրականացվելու են սահմանային անցակետերի կառուցման և արդիականացման աշխատանքներ, մասնավորապես՝ Մեղրիի և Բագրատաշենի կետերի վերակառուցում, Մարգարայի ընդլայնում, Ախուրիկի ու Երասխի կետերի և Երևանի ու Սյունիքի լոգիստիկ կենտրոնների կառուցում:
Անի Թամրազյան