Արարատի մարզի Ռանչպար համայնքի վարչական ղեկավար Վահան Վարդանյանը NEWS.am-ի հետ զրույցում նոր մանրամասներ է հայտնել մարտական դիրքերում հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Արմեն Ղազարյանի մասին:
Գյուղապետի փոխանցմամբ՝ Վարդենիսում ծառայող զինծառայողին ընդամենը երեք ամիս էր մնացել, որ զորացրվեր։ «Նա տան միակ որդին էր, մի քույր ունի։ Շատ դաստիարակված տղա էր, շատ լավ ընտանիքի զավակ»,- նշել է Վարդանյանը։ Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր N զորամասի զինծառայողի դին հայտնաբերելու մասին, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: