MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Ինտեր Մայամին» սեփական խաղադաշտում 4:0 հաշվով ուժե է գտնվել «Դի Սի Յունայթեդից»:
Դաշտի տերերի կազմում առաջին խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, իսկ ընդմիջումից հետո երկու գոլ է խփել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին:
39-ամյա արգենտինացի հարձակվողն MLS-ի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 25 խաղի, դարձել 23 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: 27 խաղից հետո «Ինտեր Մայամին» 49 միավորով երկրորդն է Արևմտյան Կոնֆերենցիայում:
Դավիթ Եղիազարյան