Քաղաքականություն
11.10.2026 | 12:45
Վլադիմիրում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի ենթակառուցվածքը վնասվել է անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Ընկերությունից հայտնում են, որ տվյալների կենտրոնի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է։ Տուժածներ չկան։ Համապատասխան ծառայություններն արդեն աշխատում են դեպքի վայրում՝ հետևանքները վերացնելու ուղղությամբ։
«Մնացած հասանելի ռեսուրսների կազմաձևը համարում ենք անկայուն։ Հարթակն աշխատում է վթարային ռեժիմով։ Խորհուրդ ենք տալիս աղետից հետո վերականգնման համար օգտագործել բոլոր հասանելի այլընտրանքային ծրագրերը։ Տեխնիկական աջակցության հետ կապի միջոցները կարող են անկայուն աշխատել։ Yandex Cloud-ի թիմն աշխատում է ծառայությունների աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։
Էլեկտրամատակարարման խափանում՝ ru-central-a հասանելիության գոտում
Թիմը շարունակում է աշխատել հիմնական ծառայությունների վերականգնման և կայունացման ուղղությամբ։ Տեղեկացնում ենք ծառայությունների աշխատանքի ընթացիկ վիճակի մասին։
– Yandex Cloud Console-ը և API-ն հասանելի են։
– Compute․ հասանելի է ru-central1-d և ru-central1-e գոտիներում։
– MDB․ տվյալների բազաների բարձր հասանելիությամբ (HA) կլաստերների մեծ մասն անցել է այլ հանգույցների։ Որոշ կլաստերներ կարող են աշխատել միայն ընթերցման ռեժիմով կամ անհասանելի լինել։
– S3․ հասանելի է ընթերցման համար, սակայն կարող են խնդիրներ առաջանալ տվյալներ գրելու ժամանակ։
– Managed Service for Kubernetes․ հասանելի է, սակայն որոշ կլաստերների հետ կապված խնդիրները կարող են պահպանվել։
– Yandex Monium․ անհասանելի է։
– Yandex Container Registry․ աշխատում է։
– Yandex AI Studio․ ծառայությունները մասամբ հասանելի են։
– Անվտանգության ծառայությունները մասամբ հասանելի են։
Yandex Cloud-ի թիմն աշխատում է տեխնիկական աջակցության հետ կապի միջոցների աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։ Հիմնական խորհուրդը մնում է նույնը՝ ռեսուրսները վերականգնելու համար օգտագործել այլընտրանքային հարթակներ»,-հայտնում են ընկերությունից։
Yandex-ի տվյալների կենտրոնի խափանումը կարող է ազդել նաև Հայաստանի օգտատերերի վրա։ Ռուսական անկախ Astra-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի տասնյակ քաղաքների, ինչպես նաև Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի օգտատերերը չեն կարողացել տաքսի պատվիրել կամ օգտվել բանկային ծառայություններից։